Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում          Դիլիջանում պարեկներն Էկոպարեկային ծառայության տեղամասի պետին զրկել են վարելու իրավունքից       Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին    

21 փետ 2026 10:12

Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով․ «Հրապարակ»

Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով․ «Հրապարակ»Իշխանություններն այնքան հպարտանալու բան չունեն, որ անթաքույց սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով՝ հույս ունենալով, որ իրենց էլեկտորատը կարող է չհիշել, թե դա ում ժամանակ է ստեղծվել։ Խոսքը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասին է: Նա նախօրեին տեսանյութ էր հրապարակել Դիլիջանում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մասին։ «Ձեզ եմ ներկայացնում պաշտպանության նախարարության ընձեռած հերթական հնարավորությունները եւ մեր կատարած փոփոխությունների արդյունքները»,- գրել է Պապիկյանը` տեսանյութին կից, որում պատմում է, թե ինչ հնարավորություններ է վարժարանն ընձեռում բարձր դասարանի աշակերտներին, եւ ինչ ծրագրեր են իրենք իրականացնում։

Սակայն խնդիրն այն է, որ այդ վարժարանը ոչ թե ներկայիս իշխանություններն են կառուցել, այլ դա հիմնադրվել է 2017 թվականին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Ընդ որում՝ Երեւանում գործող վարժարանի մասնաճյուղը ժամանակին, երբ Դիլիջանում էին վերաբացում, ընդդիմադիրները եւ հատկապես Փաշինյանը քննադատում էին, թե պետությունն ավելորդ ծախս է անում։ Ի դեպ, այս վարժարանում սովորող աշակերտները հետագայում ընդունվում են ռազմական ինստիտուտներ։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր