Եղվարդի խճուղում բախվել են «Skoda»-ն ու մոտոցիկլը, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Միկոյան 64/1 շենքի դիմաց բախվել են 36-ամյա Միքայել Մ.-ի առանց համարանիշի մոտոցիկլն ու Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Արգամ Ք.-ի վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենան։Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել «Skoda»-ի վարորդը, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
