Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 1-ին          Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 1-ի համար       Հունիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 փետ 2026 21:13

Դшնակահարnւթյուն Սևանում, 20-ամյա երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել

 Դшնակահարnւթյուն Սևանում, 20-ամյա երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվելԱյսօր՝ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:00-ի իրավապահներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի Նաիրյան փողոցից ու մինչ պարզում էին դեպքի հանգամանքները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները ու Սևանի քննչական բաժնի քննիչները պարզել են դեպքի հանգամանքները և կասկածյալներից 2-ին հայտնաբերել են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր