Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Վարդենիկում 39-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բшխվել է քարե պատնեշին, վարորդը մшհացել է       Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին    

24 փետ 2026 22:13

Մյասնիկյան պողոտայում բшխվել են «Կամազ»-ը և «BMW»-ն, վիրшվոր կա

Մյասնիկյան պողոտայում բшխվել են «Կամազ»-ը և «BMW»-ն, վիրшվոր կա Փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ թիվ 43/10 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Արսեն Դ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Շանթ Զ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «BMW»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավորի ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Կամազ»-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր