Տեսանյութ.Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան          Փետրվարի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն. «Ժողովուրդ»    

25 փետ 2026 09:00

Աննա Վարդապետյանին «կզոհաբերե՞ն»․ «Հրապարակ»

 Աննա Վարդապետյանին «կզոհաբերե՞ն»․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Խորհրդարանում առաջիկա նիստի ժամանակ ուժային բլոկի ղեկավարները տարեկան հաշվետվություն են ներկայացնելու։ ՔՊ-ում մարտական են տրամադրված՝ նրանց զեկույցների հետ կապված, եւ որոշել են դիտարժան թատրոն բեմադրել՝ փորձելով երկրում տիրող իրավական «բեսպրեդելի», նախկինների «անպատժելիության» եւ մյուս այլ հանցանքների ողջ պատասխանատվությունը դնել այդ կառույցների ղեկավարների ուսերին։ Չնայած շատ լավ գիտեն, որ այդ բոլոր կառույցները հլու-հնազանդ կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները: Նա ե՛ւ գլխավոր դատախազ է, ե՛ւ Քննչական կոմիտեի ղեկավար, ե՛ւ ՆԳ նախարար, ե՛ւ ԱԱԾ տնօրեն։ Ինչ վերաբերում է այդ կառույցների գործող ղեկավարներին, ապա ՔՊ-ում հատկապես ներքին հակակրանք ունեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նկատմամբ, եւ հնարավոր է նրա փոփոխության հարցը դրվի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 25․ 02․ 26


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր