Փետրվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու       Մարտի 1-ի գործով ձերբակավել է Հովհաննես Թամամյանը    

25 փետ 2026 20:44

21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու

21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու«Վեոլիա ջուրը» հայտարարել է, որ մայիսից Երևանի մեծ մասը օրական 7 ժամ ջուր չի ունենա։ Մեր հիմնական նպատակը մարդկանց կյանքի վրա ազդող փոփոխություններ բերելն է։ Ժամը 12-ից մինչև առավոտյան ժամը 7-ը մեր երկրի մայրաքաղաքում 21-րդ դարում հազարավոր բնակիչներ ջուր չեն ունենալու։ Սա մեր պետական ռազմավարության սխալ քաղաքականության արդյունքն է, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Վերջին 4 ամսվա ընթացքում էլեկտրականության անջատումներն ավելացել են 40 տոկոսով։ Բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն։ Հայաստանում ջրի կորուստը 65 տոկոս է կազմում, մատակարարված ջրից քաղաքացուն հասնում է 35 տոկոսը, համեմատության համար՝ էլեկտրաէներգիայի մեջ մենք իջեցրել էինք 6 տոկոսի կորուստը։ Հարցը ճիշտ լուծել է պետք․ ջուրը անհրաժեշտություն է, ոչ թե ճոխություն: Չի կարող լինել իրավիճակ, երբ բնակելի շենքերը, հիվանդանոցները կամ մանկապարտեզները ժամերով զրկված լինեն ջրից»,-նշել է Կարապետյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր