Օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով       Ապրիլի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

27 փետ 2026 12:30

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում սպանված հարյուրավոր հայերի հիշատակինՀայաստանի Արտաքին գործերի նախարարությունը Սումգայիթի ջարդեի տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Թվիթերի միկրոբլոգում։

1988 թվականի Ադրբեջանի ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում հարյուրավոր սպանված հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

«Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ։ Այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով, միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման և երկարատև խաղաղության համար»,-նշվել է ԱԳՆ հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր