Օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով       Ապրիլի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

27 փետ 2026 12:02

Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կին

Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կինSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության խումբը Շչեդրինի փողոցի «Վիվա» սուպերմարկետից «Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել անձը չպարզված մոտ 60 տարեկան կնոջ դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում պարզվել է, որ անհայտ քաղաքացին հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ 65-ամյա Լենա Չ․-ն, ով նշված  սուպերմարկետում հանկարծամահ է եղել։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր