14-ամյա տղան բռnւնցքnվ hարվածել է համադասարանցու դեմքին, ով էլ կnտրվածքnվ տեղափոխվել է հիվանդանոց          Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին       Ողբերգական դեպք Գյումրիում, սուպերմարկետից բժշկական կենտրոն է տեղափոխել մաhացած 65-ամյա կին    

27 փետ 2026 13:03

14-ամյա տղան բռnւնցքnվ hարվածել է համադասարանցու դեմքին, ով էլ կnտրվածքnվ տեղափոխվել է հիվանդանոց

14-ամյա տղան բռnւնցքnվ hարվածել է համադասարանցու դեմքին, ով էլ կnտրվածքnվ տեղափոխվել է հիվանդանոցՓետրվարի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծովազարդ բնակավայրի միջնակարգ դպրոցում դասամիջոցի ժամանակ 14-ամյա Ա․ Խ․-ն բռունցքով հարվածել է 14-ամյա Հ․ Դ․-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել նաև, որ Հ․ Դ․-ն «Քթի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մեկնած ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում Ա․ Խ․-ն նշված դպրոցում դասամիջոցի ժամանակ բռունցքով հարվածել է իր համադասարանցի Հ․ Դ․-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր