Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 28-ի համար          Իշխանությունները «զենք գտնելու» օպերացիա են սկսել․ «Հրապարակ»       Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ»    

28 փետ 2026 09:00

ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում․ «Հրապարակ»

ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ ՔՊ-ի՝ կենսաթոշակային տարիքի հասած պատգամավորները ներկուսակցական ընտրություններից եւ նախընտրական ցուցակում ոչ առաջատար տեղ գրավելուց հետո լրջորեն հետաքրքրվում են, թե խորհրդարանի լիազորությունների ավարտից հետո ինչքան պատգամավորական թոշակ են ստանալու։ Նրանցից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում չթաքցրեց, որ ակնկալում է պատգամավորի աշխատավարձին գրեթե հավասար թոշակ ստանալ։ «Իզուր տե՞ղն եմ այսքան թուքումուր կերել»,- բացատրում էր նա եւ կարծում էր, որ պետք է օրենքում փոփոխություն կատարել ու բարձրացնել թոշակները․ ոչինչ չանող մի նախարար 7-8 միլիոն դրամ պարգեւավճար կստանա, նախկին պատգամավորները գոնե մի 500-600 հազար դրամ թոշակ չե՞ն ստանա՝ հարցնում էր նա։

Մենք պարզեցինք, որ պատգամավորական թոշակ ստանում են կենսաթոշակային տարիքում գտնվող այն նախկին պատգամավորները, որոնք մեկ ամբողջական ժամկետ պատգամավոր են եղել, դիցուք՝ նախորդ գումարման խորհրդարանը չավարտեց լիազորությունները` 2018-ի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ եղան, եւ այդ գումարման պատգամավորները պատգամավորության թոշակից զրկվեցին։ Եթե այս խորհրդարանը մինչեւ նոր ընտրությունները չլուծարվի, ապա ներկայիս թոշակառու պատգամավորների բախտը կբերի, նրանք իրենց պատգամավորական աշխատավարձի 75 տոկոսի չափով, այսինքն` մոտ 400 հազար դրամի չափ ամսական թոշակ կստանան։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 28․ 02․ 26

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր