Ռուսաստանն Իրանի հետ հետախուզական տվյալներ է փոխանակում ԱՄՆ ուժերի վերաբերյալ․ WP          Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են գերիներով, միջնորդական օգնություն են ցուցաբերել ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն       Ադրբեջանը տարhանում է Իրանում իր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին    

01 մար 2026 15:15

Տեսանյութ.Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի

Տեսանյութ.Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակիՄեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի՝ Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակ»-ի անվամբ: 

Անառակ որդին, խոր զղջում ապրելով իր գործած արարքների համար, որոշում է վերադառնալ հոր մոտ՝ զղջումով և ապաշխարությամբ: Նկատելով նրան՝ հայրն ինքն է ընդառաջ գալիս որդուն, գրկում է նրան և ընդունում հայրական տանը: Որդին ասում է նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ…»: Հայրն, անշուշտ, ներում է նրան: 

Աստված, ով առակում ներկայացված է հոր կերպարում, ներում է և գրկաբաց է ընդունում բոլոր նրանց, ովքեր գիտակցում են իրենց մեղքը, զղջում և ապաշխարում են:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր