Խոր մտահոգությամբ ենք հետևում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հшրվածներից հետո տեղի ունեցող իրադարձություններին
Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի հայտարարել է, որ «խոր մտահոգությամբ» է հետևում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածներից հետո տեղի ունեցող իրադարձություններին և կոչ արել դադարեցնել այն, ինչ նա անվանել է «բռնության պարույր»։«Կայունությունն ու խաղաղությունը չեն կառուցվում փոխադարձ սպառնալիքներով կամ զենքի միջոցով, այլ միայն ողջամիտ, անկեղծ և պատասխանատու երկխոսության միջոցով»,-ասել է Պապը՝ կիրակնօրյա աղոթքից հետո Սուրբ Պետրոսի հրապարակում ուխտավորներին ուղղված իր ամենշաբաթյա ելույթի ժամանակ։
Խոսելով աֆղանական և պակիստանյան ուժերի միջև շարունակվող բախումների մասին՝ նա կոչ է արել «անհապաղ վերսկսել երկխոսությունը»։
Նա նաև հիշել է Բրազիլիայի հարավ-արևելյան Մինաս Ժերայս նահանգում տեղացած հորդառատ անձրևների զոհերին և տեղահանված մարդկանց: Ըստ նահանգի հրշեջ ծառայության տվյալների՝ տարերային աղետի պատճառով զոհվել է առնվազն 46 մարդ:
