Մենք չենք ձգտում հшրձակվել տարածաշրջանի երկրների վրա, բայց երբ ձեր երկրում գտնվող ԱՄՆ բազաներն օգտագործվում են մեր դեմ, կհшրվածենք այդ բազաներին
Մենք չենք ձգտում հարձակվել տարածաշրջանի երկրների վրա, այս մասին գրել է Իրանի ԱԽ քարտուղար Ալի Լարիջանին։«Բայց երբ ձեր երկրում գտնվող ԱՄՆ բազաներն օգտագործվում են մեր դեմ, երբ ԱՄՆ-ն գործողություններ է իրականացնում՝ հենվելով այդ ուժերի վրա, կհարվածենք այդ բազաներին։ Այդ բազաները տվյալ երկրի մաս չեն, դրանք ԱՄՆ-ի հողերն են»,-գրել է նա։
Ամերիկա-իսրայելական ռազմական գործողությանը Իրանի պատասխան հարվածներից տուժել են Մերձավոր Արևելքի 10 երկրներ, ներառյալ Իսրայելը, վկայում են ՏԱՍՍ-ի հաշվարկները:
Իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածներին ենթարկվել են Բահրեյնը, Հորդանանը, Իրաքը, Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը և Սաուդյան Արաբիան, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաները: Իրանի հիմնական գրոհներն ուղղված են եղել հրեական պետության տարածքի դեմ:
Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ Սիրիայի ՀՕՊ ուժերը նույնպես մասնակցել են իրանական հրթիռների հարվածների հակադարձմանը, Դամասկոսի բնակիչները հայտնել են մի քանի պայթյունների մասին: Իրանում հայտարարել են, որ այդ հարձակումներն ուղղված չեն իր հարևանների դեմ, այլ բացառապես ընդդեմ Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների: