Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում          Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել       Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը    

03 մար 2026 09:45

Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում․ «Հրապարակ»

Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ ՔՊ ներկուսակցական ընտրությունների 2-րդ փուլը կմեկնարկի այս ամսվա վերջին․ մարտի 28-29-ը կուսակցության Երեւանի կենտրոնական գրասենյակում նույն սկզբունքով` ավելի քան 1000 պատվիրակներ կընտրեն առաջին փուլով անցած առաջին 50 թեկնածուին եւ կորոշեն վարչապետի թեկնածուին, չնայած բոլորը գիտեն, որ որոշելու բան չկա։
 
Մինչ այդ 50 թեկնածուները միասին իբրեւ թե մարզային կառույցներ են մեկնում` քարոզարշավի: Անցած շաբաթ-կիրակի մեկնարկը տվել են․ 2-ական մարզ են այցելել, որտեղ հավաքում են տարածքային կառույցների անդամ-ընտրիչներին եւ հատ-հատ ներկայացնում իրենց կենսագրությունը, անցած ճանապարհը, իրենց մասին պատմող տեսահոլովակներ են միացնում եւ համոզում, թե ինչու հենց իրենց պետք է ընտրեն։
 
Իսկ իրականում, հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավի մեկնարկն են տվել․ մեկնում են մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր