Ռուսաստանն Իրանի հետ հետախուզական տվյալներ է փոխանակում ԱՄՆ ուժերի վերաբերյալ․ WP          Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են գերիներով, միջնորդական օգնություն են ցուցաբերել ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն       Ադրբեջանը տարhանում է Իրանում իր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին    

03 մար 2026 14:37

Եթե ցամաքային ներխուժում լինի, ապա պետք է կանխատեսեն իրենց զինվորների մեծ գերեզմաններ

Եթե ցամաքային ներխուժում լինի, ապա պետք է կանխատեսեն իրենց զինվորների մեծ գերեզմաններԱյս ագրեսիայից առաջ, քանի որ նշաններ կային, միշտ ասում էինք, որ եթե ԱՄՆ-ն ու սիոնիստական ռեժիմն ագրեսիա իրականացնեն մեր դեմ, ապա մենք կդիմադրենք և ցանկացած ռազմաբազայից, որտեղից այդ հարձակումները տեղի կունենան, այդ ռազմաբազաները կլինեն մեր օրինական թիրախները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ 

«Ամերիկյան ռազմաբազաները, որոնք մենք տարածաշրջանում թիրախավորեցինք, չենք համարում արձակում՝ հարևան տարածաշրջանի երկրների վրա, դա համարվում է հարձակում՝ ԱՄՆ-ի վրա։ Երբ այդ ռազմաբազաներն օգտագործվել են Իրանի վրա հարձակման և հետախուզական գործողությունների համար, դրանք մեզ համար դառնում են թիրախներ։ Հուսով եմ՝ մեր հարևանները դրանք կհասկանան, այդ հարձակումները գործնականում ամերիկյան ինքնիշխանության ներքո»,- ասաց նա՝ հավելելով, որ կդիմադրեն ցանկացած ագրեսիայի, ԶՈՒ-երը և Իրանի ժողովուրդը պատրաստ են։ Նրա խոսքով՝ եթե ցամաքային ներխուժում լինի, ապա պետք է կանխատեսեն իրենց զինվորների մեծ գերեզմաններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր