Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում          Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել       Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը    

03 մար 2026 20:36

Սամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատը

Սամվել Հակոբյանը վայր է դնում Երևանի ավագանու անդամի իր մանդատը«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը վայր է դնում Երեւանի ավագանու անդամի իր մանդատը․

«Սիրելի՛ երևանցիներ,

Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ որոշել եմ վայր դնել Երեւանի ավագանու անդամի իմ մանդատը:

Որպես քաղաքագետ և երիտասարդ քաղաքական գործիչ, այս շրջանը ինձ համար դարձավ լուրջ դպրոց՝ հետագա քաղաքական գործունեությանս համար։ Հնարավորություն ունեցա ներսից ճանաչել քաղաքային կառավարման խնդիրներն ու մարտահրավերները, անմիջականորեն շփվել քաղաքացիների հետ և փորձել լուծումներ գտնել նրանց հուզող հարցերին: Հուսամ՝ իմ համեստ ներդրումն ունեցա քաղաքային իշխանության ապիկար ու ապօրինի էությունը բացահայտելու գործում։ Կարծում եմ այլևս ասելիք չունեմ Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանում:

Քաղաքականությունը պաշտոն չէ, այլ պատասխանատվություն։ Շարունակելու եմ իմ պայքարը՝ հանուն արժանապատիվ, անվտանգ և քրիստոնյա Հայաստանի, ինչի համար օր առաջ պետք է ազատվենք մեր Հայրենիքը գահավիժման տանող իշխող ուժից։

Հատուկ շնորհակալություն՝ «Մայր Հայաստան» խմբակցությանը և Անդրանիկ Թևանյանին՝ համատեղ աշխատանքի, քաղաքական գրագիտության և երևանցիների խնդիրներին հետևողական ու պատասխանատու մոտեցման համար։

Սիրելի երևանցի՜ շնորհակալ եմ վստահության համար: Կհանդիպենք Երևանի փողոցներում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր