Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 4-ի համար          Աֆղանստանի քաղաքացիների 2 խումբ անօրինական կերպով՝ Արաքս գետը լողալով, փորձել է Իրանից մուտք գործել Հայաստան       Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 մար 2026 09:22

Նախընտրական կաշառք են բաժանում․ «Հրապարակ»

Նախընտրական կաշառք են բաժանում․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Իշխանությունը կառավարության ու համայնքապետարանների կողմից իրականացվող նախաձեռնությունների անվան տակ փաստացի սկսել է նախընտրական կաշառք բաժանել մարդկանց։ Գյուլագարակ համայնքից մեզ պատմեցին, որ համայնքապետարանի Արմինե անունով աշխատակիցը զանգում է գյուղացիներին ու ցուցակագրում տանիքի խնդիր ունեցողներին: Հետաքրքրվում, թե արդյոք տանիքն ասբեստի՞ց է, ու ասում է, որ այն փոխելու են։ Գյուլագարակի ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց.

«Մեզ մարզպետարանից գրություն ա եկել, ուղղակի հաշվառում ենք` վիճակագրական տվյալներ, ինֆորմացիա ենք հավաքում, որեւէ բան չկա»: Հավաքում եք, որ ի՞նչ անեք այդ ինֆորմացիան։ «Ես չեմ կարող մարզպետարանի տեղը ասել, թե հետագայում ինչ կանի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր