Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում          Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել       Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը    

06 մար 2026 09:39

Թարս ապտակից հետո Փաշինյանը «թայմաութ» է վերցրել․ «Հրապարակ»

Թարս ապտակից հետո Փաշինյանը «թայմաութ» է վերցրել․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Եկեղեցու եւ Վեհափառի դեմ արշավում «թայմաութ» վերցնելու պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, Սեւանի եկեղեցու պատարագն է եղել, որին առանց նախապատրաստվելու մասնակցելով` Նիկոլ Փաշինյանը հույս է ունեցել, որ իրեն տեսնելով՝ քահանան կվախենա ու կզեղչի կաթողիկոսի անունը։
 
Սակայն, կարելի է ասել, թարս ապտակ է ստացել, քանի որ պատարագ մատուցող քահանան չի շեղվել կանոնական կարգից եւ հնչեցրել է կաթողիկոսի անունը։
 
Փաշինյանն այդ պատարագը, ըստ իր շրջապատի, ծանր է տարել եւ հասկացել, որ իր հակաեկեղեցական գործողությունները դրական ընկալում չեն գտնում հանրության մեջ։
 
Ուստի թիմին ասել է, որ նախընտրական շրջանում պետք է մոռանան այս թեմայի մասին՝ այն նկատառումով, որ եթե ընտրություններում հաղթեն, «Կտրիճ Ներսիսյանը» մնալու շանս չունի` ինքնակամ կհեռանա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր