Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում          Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել       Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը    

07 մար 2026 09:01

Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում. «Հրապարակ»

Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում. «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Երեկ իշխանականները չհիմնավորված ոգեւորության մեջ էին Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից ՀՀ-ում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքների առիթով, համաձայն որոնց՝ ՔՊ-ին վստահում է հարցվածների 18-24 տոկոսը` կախված հարցի ձեւակերպումից: Այսինքն՝ մի ցուցանիշ, որը հեռու է ՔՊ-ականների քարոզչական փուչիկից, թե հունիսյան ընտրություններից հետո իրենք սահմանադրական մեծամասնություն են կազմելու։ Ընդ որում՝ տեղեկություններ կան, որ հարցման հրապարակված արդյունքներն իրականությունից բավականին հեռու են, իսկ նույն ընկերության կողմից արձանագրված իրական պատկերը բավականին տխուր է եւ իշխանությունների խնդրանքով է խմբագրվել։

Իշխանությունն իր արտաքին հովանավորներին համոզել է, որ նման սոցհարցումների միջոցով հնարավոր կլինի ազդել ընտրողների տրամադրությունների եւ ըստ այդմ` ընտրությունների արդյունքների վրա: Եթե ընտրողին համոզեն, որ ամեն ինչ կանխորոշված է, ՔՊ-ն առաջատարն է` չարժե գնալ ընտրությունների, ցածր մասնակցություն ապահովեն, հաղթանակն իրենց գրպանում կլինի։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ առաջիկայում նման հարցումներ էլի են հրապարակվելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 07․ 03․ 26

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր