Տեսանյութ.Ընտրություններին ովքեր կարող են ֆինանսավորել կուսակցություններին և որքան, ինչպես կարող են ձևավորվել կոալիցիաները
«Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների առաջադրումը կավարտվի ապրիլի 23-ին։ Մայիսի 3-ին կունենանք գրանցված կուսակցությունների ցանկը»։Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմն իջել է 4%, իսկ դաշինքներինը՝ բարձրացել 7%-ից 8% և 10%: 3 կուսակցություններից բաղկացած դաշինքները մինչև 8% շեմի ներքո են, 3 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքները՝ 10%»,-պարզաբանել է ԿԸՀ նախագահը:
Հովակիմյանը նշել է , որ կուսակցությունների դեպքում գրավի չափը 10 միլիոնից իջեցվել է 7,5 միլիոն, դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն:
«Փոփոխություններից մեկը, որն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից, վերաբերվում է կոալիցիաների կազմավորման սկզբունքին։ Մինչև այս փոփոխությունը կոալիցիաների կազմավորման օրենքն արգելում էր 3 և ավելի քաղաքական ուժից բաղկացած կոալիցիաների ձևավորում։ Այս արգելքը հանվել է: Նոր կարգավորումներով, առաջին ժամկետում, այսինքն՝ 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին»,-նշել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
