Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

12 մար 2026 16:37

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում ներկայիս դիմակայության դադարեցմամբ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում ներկայիս դիմակայության դադարեցմամբՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքի վերաբերյալ ռուսական բանաձևի նախագծի շուրջ կայացված որոշումը հարցականի տակ է դնում երկրների շահագրգռվածությունը կարգավորման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Դիվանագետի խոսքով՝ նախագիծը չի ստացել անհրաժեշտ աջակցությունը, ինչը ցույց է տալիս որոշ անդամների դիրքորոշումը։

«Թվում էր, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նման անկողմնակալ որոշումը պետք է պաշտպանվեր դրա բոլոր պատասխանատու անդամների կողմից, սակայն մեր նախաձեռնության օգտին քվեարկեցին միայն Չինաստանը, Պակիստանը և Սոմալին։ Ստացվում է, որ նրանք շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում ներկայիս դիմակայության դադարեցմամբ»,- նշել է Զախարովան։

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Լատվիան դեմ են արտահայտվել, իսկ մնացած երկրները նախընտրել են ձեռնպահ մնալ, թեև խորհրդակցությունների ընթացքում ռուսական տեքստի վերաբերյալ որևէ առարկություն չէին ներկայացրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր