Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում          Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել       Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը    

13 մար 2026 10:00

Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի․ «Հրապարակ»

Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Նախկին ՀՀԿ-ական, ներկայում Աննա Հակոբյանի ընկերուհի Աննա Դավթյանը, որ նախօրեին տիկնոջ հետ Արմավիրում խնջույքի է մասնակցել եւ պարելու լուսանկարներ հրապարակել, իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրեն են նշանակելու ԿԳՄՍ նախարար։ Դավթյանը ներկայում Երեւանի Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրենն է: Նա Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավի ակտիվ մասնակիցներից է:
 
Նրա պաշտոնավարման ժամանակ էր Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում աշխատանքը կորցրել այդ ժամանակ պատմության ուսուցիչ աշխատող լրագրող Կարպիս Փաշոյանը:
 
Ըստ լուրերի՝ նա տիկնոջ ընկերուհին է դարձել «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանի հետ մտերմության շնորհիվ, եւ վերջինս էլ լոբբինգ է անում Դավթյանի հարցում։ Այս ամենը նաեւ այն մասին է խոսում, որ տիկին Հակոբյանը չի կորցրել Փաշինյանի կադրային քաղաքականության վրա ազդելու լծակները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր