Տեսանյութ.Մեծ Պահքի hինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի կիրակի, որն է խորհուրդը
Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի»:Եկեղեցիներում ընթերցվում է Ավետարանի հայտնի առակը այրի կնոջ և անիրավ դատավորի մասին։
Ավետարանական այս պատմության մեջ ներկայացված են երկու կերպարներ՝ դատավորը, որը Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում, և այրի կինը, որը շարունակ դիմում էր նրան՝ պահանջելով արդարություն։ Չնայած դատավորի անտարբերությանը՝ կինը համառորեն շարունակում էր իր խնդրանքը և չէր հուսահատվում։
Վերջիվերջո դատավորը, նրա համառությունից հոգնելով, վճռում է կնոջ դատը։
Այրի կինը սովորեցնում է ճանաչել աղոթքի ուժը`առանց ձանձրույթի:
Այս առակը կոչ է անում հավատացյալներին երբեք չվհատվել, պահպանել հավատն ու համբերությունը և անդադար աղոթքով դիմել Աստծուն։
Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
