Մի քանի երկրների նավեր Թեհրանի թույլտվությամբ անցել են Հորմուզի նեղուցով
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ մի քանի երկրների նավեր Թեհրանի թույլտվությամբ անցել են Հորմուզի նեղուցով։«Երկրները, Իրանի Իսլամական Հանրապետության հետ համակարգված, իրենց նավերը ուղղորդել են Հորմուզի նեղուցով։ Սա ինքնին ցույց է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանատու մոտեցումը», - ասել է Էսմայիլ Բաղայիմ SNN-ի կողմից հեռարձակված ճեպազրույցի ժամանակ։
Դիվանագետի խոսքով՝ «վերջին մի քանի օրերին դիտարկվածը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից տարածաշրջանին պարտադրված պատերազմի հետևանք է»։
Բաղային ընդգծել է, որ Իրանն «իրավունք ունի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ազգային անվտանգությունն ապահովելու և ագրեսորների ու նրանց դաշնակիցների կողմից այս ջրային ուղում չարաշահումները կանխելու համար»։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ պակիստանյան տանկերը անվտանգ կերպով անցել է Հորմուզի նեղուցով։
