Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

16 մար 2026 19:30

Հրազդանում բшխվել են «Toyota RAV4» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, կան վիրավnրներ

Հրազդանում բшխվել են «Toyota RAV4» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, կան վիրավnրներԱյսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 40-ամյա Արտակ Բ․-ի վարած «Toyota RAV4» մակնիշի և 42-ամյա Արսեն Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Toyota RAV4»-ի 3 ուղևոր տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականտերերի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները Արտակ Բ․-ի կինը և 2 անչափահաս երեխաներն են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր