Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մերժել է ԱՄՆ-ի հետ լարվածnւթյան նվազեցման առաջարկները          Անվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրենի՝ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին որոշումը       «Արմավիր» քրեակատարnղական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու մարմին    

17 մար 2026 15:21

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մերժել է ԱՄՆ-ի հետ լարվածnւթյան նվազեցման առաջարկները

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մերժել է ԱՄՆ-ի հետ լարվածnւթյան նվազեցման առաջարկներըԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին մերժել է ԱՄՆ-ի հետ լարվածության նվազեցման կամ հրադադարի վերաբերյալ առաջարկները, որոնք Թեհրանին էին փոխանցվել երկու միջնորդ երկրների կողմից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ըստ պաշտոնյայի՝ արտաքին քաղաքականության հարցերով իր առաջին նիստի ժամանակ Խամենեիի դիրքորոշումը ԱՄՆ-ից և Իսրայելից վրեժխնդիր լինելու հարցում եղել է չափազանց կոշտ և լրջմիտ։ Աղբյուրը չի հստակեցրել՝ արդյոք առաջնորդն անձամբ է ներկա գտնվել նիստին։

Բարձրաստիճան պաշտոնյան, ով խնդրել է չհրապարակել իր անունը, նշել է, որ գերագույն առաջնորդի խոսքով՝ խաղաղության համար ճիշտ ժամանակը չէ, քանի դեռ ԱՄՆ-ն ու Իսրայելը ծնկի չեն եկել, չեն ընդունել իրենց պարտությունը և փոխհատուցում չեն վճարել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր