Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է          Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը       Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ    

21 մար 2026 20:02

Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է

Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն էԻշխանությունների որոշումը՝ արգելել Գարեգին Բ-ին մասնակցել Իլիա Բ-ի հուղարկավորությանը, խայտառակություն է և վիրավորանք ամբողջ հայ ժողովրդի արժանապատվությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Կաթողիկոսը պարզապես անհատ չէ․ նա մարմնավորում է մեր ժողովրդի հոգևոր առաջնորդությունը։ Նրան արգելելը՝ այս ծանր պահին կանգնել եղբայր եկեղեցու կողքին, դիտավորյալ հարված է դարավոր հավատքին, ավանդույթին և հայ ու վրաց ժողովուրդների ու եկեղեցիների միջև եղած բնական և խոր կապին։

Այս քայլը բացահայտում է իշխանության մանրախնդրությունն ու վտանգավոր անհեռատեսությունը, երբ հորինված մեղադրանքներով պետական լծակներն օգտագործվում են ներքին հաշվեհարդարի համար՝ անգամ երկրի միջազգային հեղինակության հաշվին։ Ի՞նչ ուղերձ է սա աշխարհի համար։ Որ Հայաստանը հետապնդում է իր հոգևոր առաջնորդությո՞ւնը։ Որ այն անտեսում է իր ամենամոտ հարևանների վիշտը նման պահերին։ Արտաքին դիտորդներն այստեղ կտեսնեն մի պետություն, որը կլանված է քաղաքական վենդետաներով, անտարբեր է իր հեղինակության նկատմամբ և կուրացած՝ չի գիտակցում պետությանը, ժողովրդին և միջազգային հեղինակությանը հասցվող վնասը։ Եվրոպական խորհրդարանում ելույթի նվաստացումը հերիք չէր, հիմա էլ սա։

Եվ ամենակարևորը՝ ինչքա՞ն դեռ հայ ժողովուրդը հանդուրժելու է այս ամենը։ Այս դեպքը մեկուսացված չէ․ այն հերթական օղակն է այն գործողությունների շղթայում, որոնք քայքայում են պետությունը, ինստիտուտները, պառակտում հասարակությունը և թուլացնում երկիրը։ Սա է հենց պատճառը, որ մեր ճակատագիրը որոշվում է առանց մեզ։ Ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել նման իշխանություն ունեցող երկրին, որն ինքը իր հեղինակության վրա թքած ունի։

Հունիսի 7-ը մոտենում է։ Գալիս է պահ, երբ վրդովմունքը պետք է վերածվի պատասխանատվության պահանջի։ Այս խայտառակ որոշումը կդառնա ևս մեկ պատճառ՝ հարյուրների կողքին, որպեսզի քաղաքացիները վճռականորեն քվեարկեն այս իշխանությանը հեռացնելու օգտին»,- գրել է Օսկանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր