Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան, կան տուժածներ          Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը       Սպանվել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին    

30 մար 2026 14:03

Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան, կան տուժածներ

Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան, կան տուժածներԱյսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Զոդի կամրջի մոտ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Արարատ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը նշում էին, որ շտապօգնությունը կանչով բուժառուի տուն մեկնելիս է եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր