Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը          Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 8-ին    

06 ապր 2026 11:08

Մենք բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք, և իրենք որևէ կերպ չեն մասնակցում հավաքագրման պրոցեսին

Մենք բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք, և իրենք որևէ կերպ չեն մասնակցում հավաքագրման պրոցեսինՔաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ սպասարկման ենթակա ավտոբուսների անսարքության վերաբերյալ նշեց.

«Հաջորդ նիստին կներկայացնեք այս տարվա ծախսերի ֆինանսական հաշվարկները, նաև կբացատրեք՝ հավելյալ ֆինանսական միջոցները ինչի համար են հարկավոր ու ինչն է սխալ հաշվարկվել: Եթե սխալ չի հաշվարկվել՝ խնդրում եմ ամբողջական կներկայացնեք: Վարորդների բացարձակապես չներգրավվածությունը հավաքագրման պրոցեսին անընդունելի է, մենք արդեն իսկ քննարկել ենք, ու ասել ենք, որ հավաքագրումից կախված է նաև արտաժամյայի վճարումները:

Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք, և իրենք որևէ կերպ որևէ պրոցեսին չեն մասնակցում, մասնավորապես՝ հավաքագրման պրոցեսին: Սա իրենց մեղքը չի, սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ասել եմ, որ անընդունելի է: Մի ամիս հետո արդեն արդյունքները կհասկանանք»,-նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր