Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ       Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության    

06 ապր 2026 11:37

Իրանը «կորցրել է բանալիները», որոնք անհրաժեշտ են Հորմուզի նեղուցը բացելու համար

Իրանը «կորցրել է բանալիները», որոնք անհրաժեշտ են Հորմուզի նեղուցը բացելու համարԶիմբաբվեում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում Իրանի դեսպանատները հեգնանքով են պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջին՝ հայտարարելով, թե Իրանը «կորցրել է բանալիները», որոնք անհրաժեշտ են Հորմուզի նեղուցը բացելու համար։

«Մենք կորցրել ենք բանալիները»,- ասվում է Զիմբաբվեում Իրանի դեսպանատան X-ի հաղորդագրության մեջ՝ ի պատասխան ամերիկյան առաջնորդի վերջնագրին։

ՀԱՀ-ում Իրանի դեսպանատունը պաշտպանել է բանալիների մասին կատակը և գրել, որ թաքցնում է դրանք ծաղկամանի տակ, իսկ Հորմուզի նեղուցի մուտքը բաց է միայն ընկերների համար։

Հիշեցնենք, որ Թրամփը սպառնացել էր Իրանին հարվածներ հասցնել էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին, եթե մինչև ապրիլի 6-ը Հորմուզի նեղուցը չբացվի։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր