Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 8-ին       Անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով    

08 ապր 2026 11:44

Անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով

Անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցովԻրանը երկու շաբաթով բացում է Հորմուզի նեղուցը նավերի անցման համար. անցումը հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Երկշաբաթյա ժամկետով անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի իրանական զինված ուժերի հետ համակարգման միջոցով և հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները»,- ասված է հայտարարության մեջ, որը նախարարը հրապարակել է X սոցիալական հարթակի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանին հասցվող հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը կլինի երկկողմանի: Այնուհետև Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:

Իրանի Անվտանգության խորհրդի պնդմամբ՝ այն առաջարկների թվում, որոնց համաձայնել է ԱՄՆ-ն, ներառված են դրույթներ՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանման, Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների չեղարկման, Իրանի կողմից ուրանի հարստացման շարունակման, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ԱՄՆ բոլոր զորքերի դուրսբերման վերաբերյալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր