Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում, կա վիրшվոր․ նոր մանրամասներ       Մայիսի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

10 ապր 2026 15:45

Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն

Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվենՄենք կարծում ենք, որ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալացման կարիք ունի, խաղաղությունն արդեն կա, ու մենք դրա պտուղները վայելում ենք։ Այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգու Ցահքնանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Այսօր արդեն բազմաթիվ հարցեր լուծվել են, ընդհուպ՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան եկող բեռների տարանցումը, բայց ցավոք սրտի, բոլոր հարցեր չէ, որ լուծված են։ Այդ հարցերից ամենազգայունը թերևս  գերիների հարց է, այո, Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն, այդ մարդկանց ազատ արձակումը կգա միայն ամրապնդելու հաստատված խաղաղությունը»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր