ՀԱԿ-ը «Ուժեղ Հայաստան»-ի հետ շատ լուրջ բանակցություններ է վարել, շատ մոտ էինք դաշինքի կնքմանը, հետո տեղի ունեցավ շրջադարձ
«ՀԱԿ-ը Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան»-ի հետ շատ լուրջ բանակցություններ է վարել։ Շատ մոտ էինք դաշինքի կնքմանը, հետո տեղի ունեցավ շրջադարձ, որը կապված է նրանով, որ մենք տարբեր պատկերացումներ ունենք հաջողության հասնելու ուղիների մասին, որովհետև մենք երկու տարի շարունակ զբաղված էինք համախմբան ստեղծման գործընթացով։ Դեռ Սամվել Կարապետյանի ուժը չէր հայտնվել քաղաքական ասպարեզում, մենք զբաղված էինք դրանով, քննարկումներ էինք անում տարբեր քաղաքական ուժերի հետ, որպեսզի ստեղծենք մի բևեռ, որը կարող էր մարտահրաՀԱԿ-ը լուրջ բանակցություններ է վարել Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան»-ի հետ, և արդեն մոտ են եղել դաշինք կազմելուն, բայց շրջադարձ է տեղի ունեցել:Այս մասին հայտարարել է Լևոն Զուրաբյանը:
«Շրջադարձն այն է, որ մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին։ Եթե ստեղծվեր «Ուժեղ Հայաստանի» հետ այդ դաշինքը, ապա Հայաստանում տեղի կունենար մի կարևոր էֆեկտ, որը ես կանվանեի հեղափոխական էֆեկտի վերելք, և դա կարևոր ազդակ կլիներ հատկապես չկողմնորոշված մարդկանց համար»։
Այս մասին հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հրավիրված ասուլիսում։
