Ապրիլի 13-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 13-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գայի, Հովսեփյան և Շահումյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 13-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Արդվի, Մղարթ և Արևածագ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
