Արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին. Արթուր սարկավագ Գևորգյան          Տեսանյութ․Լինելու է թույլ և ուժեղ խաղաղություն, թույլը՝ Փաշինյանի խաղաղությունն է, համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է       Հունիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 ապր 2026 15:33

Աղին բնակավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր

Աղին բնակավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանրՇիրակի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած  վթարի հետևանքով տուժած անձանց վիճակը շարունակում է մնալ ծանր. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ 

Առողջապահության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ 1 և 3 տարեկան տղաների,ինչպես նաև 28-ամյա կնոջ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 8-ամյա  աղջկա վիճակը՝ ծանր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ  Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, բախվել են «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներ։ Փրկարար ծառայության տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել է վեց մարդ, որոնց թվում 2-ը՝ երեխա։  Եւս 5 մարդ, որոնցից 3-ը՝ երեխա, մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։ 

Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ու ձերբակալելու որոշում  կայացվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր