Արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին. Արթուր սարկավագ Գևորգյան          Տեսանյութ․Լինելու է թույլ և ուժեղ խաղաղություն, թույլը՝ Փաշինյանի խաղաղությունն է, համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է       Հունիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 ապր 2026 09:20

Արա Աբրահամյանի փոփոխության հարցն է դիտարկվում․ «Հրապարակ»

Արա Աբրահամյանի փոփոխության հարցն է դիտարկվում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Որոշ տեղեկություններով՝ ռուսական շրջանակները Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի փոփոխության հարցն են դիտարկում։

Արա Աբրահամյանը 2000 թվականից ի վեր այս հասարակական կազմակերպության նախագահն է։ 2003-ին ընտրվել է հայկական հասարակական կազմակերպությունների «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության նախագահ, ստեղծել է Գործարարների Ռուսաստան-Արգենտինա խորհուրդը եւ ներկայում դրա համանախագահն է՝ ռուսական կողմից։

Նաեւ Ֆրանկո-ռուսական ասոցիացիայի համանախագահն է։ Մի քանի անգամ վերընտրվել է ՀԿ նախագահի պաշտոնում, սակայն կան տեղեկություններ, որ այժմ ռուսական իշխանությունները դժգոհ են նրանից եւ նրան փոխարինողի թեկնածություններ են քննարկում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր