Տեսանյութ.Հակակոռուպցիոն դատարանի բակում իրավիճակը լարվել է, ոստիկաններն ու քաղաքացիները սկսել են քաշքշել իրար          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից    

17 ապր 2026 15:21

Մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից

Մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից«Այո մենք էդ մարտահրավերի հետ առերեսվել ենք, բա 30 տարի ամբողջ պետական համակարգը աշխատել է այն տրամաբանությամբ, որ Արցախը Հայաստան է, որ լուծված է այդ հարցը, որ խնդիր չկա։ Ամեն ինչ նորմալ է։

Այո, ես ուզում եմ ասել, որ մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մենք մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից, այն թակարդից, որի մեջ մենք մտել ենք Ղարաբաղի շարժումով և, որի մեջ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» և նրանց սատելիտները մեզ անընդհատ մտցրել են ու պահել են փակուղում ու ամեն ինչը բացարձակապես բացատրել են դրանով։ 

Եվ մենք մեր երկիրը դուրս ենք բերել փակուղուց, սրա համար խիզախություն է պետք, ու մենք այդ խիզախությունը ցուցաբերել ենք»։

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձել է իրեն ուղղված մեղադրանքներին «Արցախը՝ Հայաստան է, և վերջ» արտահայտությունն անելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր