Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց          Չարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն կա վիրավոր       Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը    

17 ապր 2026 18:04

Չարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն կա վիրավոր

Չարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն կա վիրավորԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 111,5 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 43-ամյա Մուրադ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 66-ամյա Ռազմիկ Մ.-ի վարած «BMW»  մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորը տեղում առաջին բուժօգնություն է ստացել և տեղափոխվել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը «BMW»-ի վարորդն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր