Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի առողջարանի ձեռքբերման գործընթացում «հայտնաբերել է» մի շարք խախտումներ          ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա-նրա հետ՝ թրև գալիս       Թրամփը կարող է մինչև հունիսի 19-ը հրապարակել Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը    

17 ապր 2026 20:12

Եթե չլինեին այս անարդարությունները, քաղաքականություն մտնելու հայտ չէի ներկայացնի

Եթե չլինեին այս անարդարությունները, քաղաքականություն մտնելու հայտ չէի ներկայացնի«Եթե չլինեին այս անարդարությունները, քաղաքականություն մտնելու հայտ չէի ներկայացնի»,-դատական նիստի ավարտին  լրագրողներին ասել է Սամվել Կարապետյանը։

Դատարանն այսօր եւս երեք ամսով երկարացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը, բայց թույլատրել հաղորդակցվել ԶԼՄ-ների, ինչպես նաեւ համակիրների հետ, բայց՝ փոքր խմբերով։

Առաջիկայում Սամվել Կարապետյանը հարցազրույց կտա, այդուհանդերձ, այսօր լրագրողները փորձել են նրա դիրքորոշումը պարզել մի քանի  հարցերի շուրջ։  

Լրագրողների հարցին՝ արդյոք իր անձի նկատմամբ հանրային և միջազգային ուշադրությունը կարող է փոխել իրավիճակը, նա նաև դիմել է լրագրողներին ու այդպիսով  քաղաքացիներին՝ ընդգծելով նրանց դերակատարությունը․ «Դուք եք փոխելու՝ Ձեր ակտիվությամբ, համառությամբ, ամեն ինչ փոխելու եք»։

Նա միաժամանակ նշել է, որ իր քաղաքականություն մտնելու որոշման պատճառը տեղի ունեցող անարդարություններն են։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր