Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին          «Միասնության թեւեր» կուսակցության ընտրական ցուցակը հաստատվել է       Սպասվում է ինտենսիվ անձրև, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով    

20 ապր 2026 16:26

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացինՀայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի չբացման պատճառներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սիմոնյանն անդրադարձել է հարցին, թե ինչու սահմանը չի բացվում։
«Ակնհայտորեն չեմ կարող ասել, թե ինչ է սպասվում։

Սկզբում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվելու դեպքում սահմանը չի բացվի։ Այնուհետև հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Դրանից հետո առաջ քաշվեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը։ Մենք այդ համաձայնագիրը բանակցեցինք․ դա բարդ և երկար գործընթաց էր, սակայն 17 կետի շուրջ հասանք համաձայնության, հանդիպեցինք ստորագրման համար, ձեռք սեղմեցինք, բայց, միևնույն է, գործընթացը չավարտվեց»,- ասել է Սիմոնյանը։

Սիմոնյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի դերակատարությանը գործընթացում։

«Ադրբեջանը, իր լոբբինգի և ազդեցության միջոցով, կարող եմ ասել, որ այս պահին խոչընդոտում է գործընթացին, որովհետև մի կողմից մեզ հետ բանակցում է, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։

Թուրքիան, կարծես, դարձել է այս հարաբերությունների գերին»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր