Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի առողջարանի ձեռքբերման գործընթացում «հայտնաբերել է» մի շարք խախտումներ          ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա-նրա հետ՝ թրև գալիս       Թրամփը կարող է մինչև հունիսի 19-ը հրապարակել Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը    

24 ապր 2026 14:02

Եթե մենք մոռանում ենք ճշմարտությունը, մենք ասում ենք՝ մեզ հետ այդպես կարելի է

Եթե մենք մոռանում ենք ճշմարտությունը, մենք ասում ենք՝ մեզ հետ այդպես կարելի է«Մեր պահանջը ցեղասպանության ճանաչումն է: Եթե մեկը քեզ ստիպում է քո ազգի նշանակալի մասի ճակատագիրը մոռանալ սպանդից հետո ու դու ընդունում ես դա, ուրեմն դու ընդունում ես, որ քեզ հետ կարելի է այդ մեթոդներով վարվել:

Մենք պետք է տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ, բայց դրանք պիտի լինեն արդարության հիմքով ու ոչ արյան վրա: Եթե մենք մոռանում ենք ճշմարտությունը, մենք ասում ենք՝ մեզ հետ այդպես կարելի է»:

Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծենակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց Նարեկ Կարապետյանը:

Նարեկ Կարապետյանը նշեց, որ ՀՀ-ն չունի տարածքային նկրտումներ:

«ՀՀ-ն չունի տարածքային նկրտում՝ հարևան որևէ երկրի նկատմամբ: Իսկ Արցախն անկախ միավոր է եղել ու ՀՀ-ի մաս չի կազմել»,-նշեց նա:

Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծենակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց Նարեկ Կարապետյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր