Հարգանքի տուրք ենք մատուցում հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ          Ես գրեթե երկու տասնամյակ է, որ այդ նույն բառերը լսել եմ, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի       Սա հնարավորություն է հիշելու, ընդգծելու անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան Հայաստանին և ֆրանսիացիներին՝ հայերին    

24 ապր 2026 18:31

Ես գրեթե երկու տասնամյակ է, որ այդ նույն բառերը լսել եմ, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի

Ես գրեթե երկու տասնամյակ է, որ այդ նույն բառերը լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի, ինձ համար դա նորություն չէր։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, թե իր «սխալն էր» իր հաջորդին ընտրելը։ Ըստ Սարգսյանի՝ րենք ընդդիմադիր դաշտում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի հետ «հակամարտելու» խնդիր չունեն։ «Ես չեմ տեսնում գոնե մեր կողմից հակամարտություն, մենք դրա կողմնակիցը չենք»,- նշեց նա։ Անդրադառնալով իր հրաժարականի ութ ամյակի կապակցությամբ երեկ արված հայտարարությանը և «ոխերիմ» ընկերներ ձևակերպմանը՝ Սարգսյանը չմանրամասնեց, թե ում նկատի ուներ, թե արդյոք Կարեն Կարապետյանի՞ն նկատի ուներ՝ Սարգսյանը բացասական արձագանքեց։Ես գրեթե երկու տասնամյակ է, որ այդ նույն բառերը լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի, ինձ համար դա նորություն չէր։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, թե իր «սխալն էր» իր հաջորդին ընտրելը։

Ըստ Սարգսյանի՝ րենք ընդդիմադիր դաշտում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի հետ «հակամարտելու» խնդիր չունեն։ 

«Ես չեմ տեսնում գոնե մեր կողմից հակամարտություն, մենք դրա կողմնակիցը չենք»,- նշեց նա։

Անդրադառնալով իր հրաժարականի ութ ամյակի կապակցությամբ երեկ արված հայտարարությանը և «ոխերիմ» ընկերներ ձևակերպմանը՝ Սարգսյանը չմանրամասնեց, թե ում նկատի ուներ, թե արդյոք  Կարեն Կարապետյանի՞ն նկատի ուներ՝ Սարգսյանը բացասական արձագանքեց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր