Ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 485.851 է. ՆԳՆ          ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել       Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը    

01 մայիս 2026 20:08

Տեղի ունեցավ «ՖոտոԹերապիայի ստուդիայի» պաշտոնական բացումը, որը համադրում է հոգեբանությունն ու լուսանկարչությունը

Տեղի ունեցավ «ՖոտոԹերապիայի ստուդիայի» պաշտոնական բացումը, որըհամադրում է հոգեբանությունն ու լուսանկարչությունըՄայիսի 1-ին տեղի ունեցավ «ՖոտոԹերապիայի ստուդիայի» պաշտոնական բացումը։ Այն համադրում է հոգեբանությունն ու լուսանկարչությունը։ Լուսանկարչության կիրառումը հանդիսանում է հոգեբանական աշխատանքի և թերապևտիկ միջամտության գործիք։
 
 
ՀՀ-ում առաջին «ՖոտոԹերապիայի ստուդիայի» հիմնադիրն է՝ հ․գ․թ․, դոցենտ, կլինիկական հոգեբան, լուսանկարիչ Սոնա Հարությունյանը։
 
 
«ՖոտոԹերապիայի ստուդիայի» հիմնական ծառայություններն են՝
-Ֆոտոթերապիա․ ինքնաճանաչման և ինքնաընդունման յուրօրինակ գործընթաց, որտեղ լուսանկարները դառնում են հոգեբանական աշխատանքի գործիք։
-Ֆոտոսեսիա․ պրոֆեսիոնալ նկարահանում, որն ընդգծում է անհատականությունը և արտաքին ու ներքին գեղեցկության համադրությունը։
-Հոգեբանական զրույց․ անհատական հոգեբանական աշխատանք՝ ուղղված ներդաշնակության ամրապնդմանը։
 
 
«ՖոտոԹերապիայի ստուդիա»-ն նախատեսված է միայն կանանց համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր