Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 6-ի համար          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մայիսի 6-ին       ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա․ «Հրապարակ»    

06 մայիս 2026 08:24

QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. «Ժողովուրդ»

QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ապրանքների նույնականացման՝ QR կոդերով դրոշմավորման համակարգը, թեև ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի, շուկայի թափանցիկության բարձրացման գործիք և ԵԱՏՄ շուկայում գործունեության պահանջ, սակայն այն դարձել է լրացուցիչ բեռ կամ «թաքնված հարկ» տնտեսվարողների համար․ մի ընկերություն հարստանում է QR կոդերի տրամադրման արդյունքում։ Գործարարները բողոքում են։

Ֆինանսական բեռի տեղափոխում բիզնեսի վրա

Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարին կառավարությունը հաստատեց QR կոդերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ընդլայնված ցանկը՝ 74 անուն՝ ներառելով կաթնամթերք, մսամթերք, դեղեր, վառելիք և այլ լայն սպառման ապրանքներ։ Այսպիսով, համակարգը դառնում է համատարած և ազդում գրեթե բոլոր ոլորտների վրա։

Տեղեկացնենք, որ մինչ այս դրոշմապիտակների ֆինանսավորումն իրականացնում էր պետությունը։ 2024 թվականին, օրինակ, պետությունը վճարել է ավելի քան 5.1 միլիարդ դրամ՝ 1.357 միլիարդ հատ դրոշմապիտակների համար։ Նոր համակարգում այս ծախսը ամբողջությամբ տեղափոխվում է տնտեսվարողների վրա, բայց ավելի բարձր գնով։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2025 թվականին արդեն հայաստանյան բիզնես դաշտը գնել է շուրջ 1.3 միլիարդ QR կոդ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 2.5 դրամ։ Ընդհանուր վճարումը կազմել է ավելի քան 3.25 միլիարդ դրամ, որը այս տարի շեշտակի մեծ է լինելու, քանի որ ապրանքների անվանացանկը ավելացել է։

Գործարարների հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ ցածրարժեք ապրանքների դեպքում QR կոդը կարող է ավելացնել ինքնարժեքը 5–7%-ով։ Սա հատկապես զգայուն է փոքր և միջին բիզնեսի համար, որտեղ շահույթի մարժան արդեն սահմանափակ է։ Կարճ ասած՝ պետությունը խրախուսում է մենաշնորհը և գործարարներին ստիպում գումարներ վճարել մեկ ընկերության։

Մենաշնորհային կառուցվածք

Իսկ ով է «ազգային օպերատորը», որի համար պետությունը սահմանել է կանոններն ու գները, սակայն ծառայությունը մատուցում է մասնավորը։ Տարիեր առաջ «Ժողովուրդ»-ը և այլ մեդիաներ գրել են, որ մրցույթին մասնակցել է ընդամենը մեկ կոնսորցիում, որը և ճանաչվել է հաղթող։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի 4-րդ օրը՝ 2020-ի սեպտեմբերի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է գտել և հաստատել է ազգային օպերատորին ընտրող հանձնաժողովի կազմը։ Կենտրոնանանք դերակատարների վրա՝ ՊԵԿ նախագահն ու տեղակալները։ Մրցույթն անցկացվել է նոյեմբերի 12-ին՝ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտնի փաստաթղթի ստորագրումից 3 օր հետո, երբ Փաշինյանը բունկերից էր կառավարում երկիրը։

Հատուկ այդ մրցույթի համար ստեղծվել է կոնսորցիում «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա»։ Մյուս երկուսը ռուսական ընկերություններ են՝ «Ցենտր ռազվիտիյա պերսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» և «ԱյՄարկ»։ Բայց հենց նույն տարում՝ 2024 թվականին, ստեղծված «Վի» ՓԲԸ-ն, ապա «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա»-ն վերանվանվել են՝ դառնալով «Ի-Մարկ» ՍՊԸ։

Հիշեցնենք, որ «Վի» ՓԲԸ-ի հիմնադիրն ու միակ սեփականատերը Միքայել Փաշայանն է, որը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ՊԵԿ-ում, իսկ 2018-ի հեղափոխությունից հետո ՊԵԿ նախագահի տեղակալ էր։ Նա ՊԵԿ-ում աշխատելու ընթացքում ՊԵԿ նախագահի կողմից պարգևատրվել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով, իսկ 2022 թվականին՝ մաքսային համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանից ստացել է հուշամեդալ։

սկզբունքորեն անընդունելի է։

Քանի որ ակնհայտորեն խախտվում են տնտեսվարողների կամքի ինքնավարության, գույքային ինքնուրույնության, պայմանագրի ազատության և մասնավոր գործերին կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքները։

Ներկայում գործը գտնվում է դատարանում և պետք է քննվի գրավոր ընթացակարգով, սակայն արդյունավետ կլինի այն քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի այս բոլոր հարցերը, որոնք ունեն նաև հանրային նշանակություն, հնարավոր լինի պարզաբանել հրապարակավ։

Դատարանը պետք է պարզաբանի

• կարգավորումները չեն հակասո՞ւմ Հարկային օրենսգրքին

• վարչաիրավական հարաբերությունները չեն տեղափոխվո՞ւմ քաղաքացիաիրավական դաշտ

• ինչու են տնտեսվարողներին պարտադրում պայմանագիր կնքել մասնավոր ընկերության հետ՝ խախտելով տնտեսական ինքնավարության սկզբունքները

QR կոդերով դրոշմավորման համակարգը, լինելով ԵԱՏՄ պահանջ, ինքնին կարող է ունենալ հիմնավոր նպատակներ։ Սակայն դրա իրականացումը Հայաստանում ցույց է տալիս կառուցվածքային խնդիրներ՝ ֆինանսական բեռի անհամաչափ բաշխում, մրցակցության բացակայություն և իրավական վիճահարույց լուծումներ։

Այս համատեքստում QR դրոշմավորման համակարգը վերածվում է ոչ միայն վերահսկողական մեխանիզմի, այլ նաև եկամտի վերաբաշխման գործիքի՝ բիզնեսից դեպի մենաշնորհային օպերատոր։ «Ի-Մարկ» ընկերությանը, կամ փաստացի Փաշայանին, անցած տարի մի շարք գործարարներ վճարել են 3 մլրդ 253 մլն դրամ, իսկ այս տարի այդ թիվն ավելի կմեծանա։ Հարց է առաջանում՝ ինչու պետք է ՊԵԿ նախկին փոխնախագահի ընկերությունն այսքան մեծ շրջանառություն ունենա, եթե այդ գումարները կարող էին ուղղվել պետական բյուջե»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր