Հունիսի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել, հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին       Կաթողիկոսը «Save Armenia»-ի անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը    

17 հուն 2026 19:09

Վանաձորում 7 տարեկան երեխայի մшհվան պատճառ դարձաձ խողովակը կապամոնտաժվի

Վանաձորում 7 տարեկան երեխայի մшհվան պատճառ դարձաձ խողովակը կապամոնտաժվիԱյսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանն ու Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հերթական այցելությունը կատարեցին Վանաձոր քաղաքի Փամբակ գետի այն վայրը, որտեղից 7 և 13-ամյա քույրերն անզգուշաբար ընկել էին Փամբակ գետը։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ա. Ղազարյանն ու Ա. Մկրտչյանը քննարկեցին վանաձորցիների՝ արդարացիորեն բարձրացված այն հարցը, որ նրանց կողմից «մահաբեր» անունն ստացած այդ երկաթե խողովակը հեռացվի։ Իսկ այն ապամոնտաժելու համար պետք է սպասեն, մինչև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները ավարտեն դեպքի վայրի զննությունը։

Ավելի վաղ Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին։

ՀՆՓԱԻԿ-ի ջրասուզակները շարունակում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները այն վայրից, որտեղից որ քույրերն անզգուշաբար ընկել են Փամբակ գետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր