Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար          Բժշկական համալսարանի դիմաց մեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ, մասնակիցները միմյանց հարվածներ են հասցրել       Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում    

22 դեկ 2016 18:40

Այսպիսի վատ տարի մեկ էլ 2009թ-ի ճգնաժամին է եղել

Հայացք մամուլի ակումբում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը խոսեց
2016թ-ի տնտեսական տարվա, ինչպես նաև 2017թ-ի առաջնահերթությունների մասին.   «Այսպիսի վատ տարի մեկ էլ 2009-ի ճգնաժամին է եղել, երբ 14,5% ՀՆԱ-ն անկում է ունեցել: Այս  տարի աճի լավագույն ցուցանիշը կլինի 1%»,-ասաց նա:
Վահագն Խաչատրյանը նկատեց, որ նոյեմբեր ամսվա տվյալներով՝ տնտեսական աճը մեր երկրում 0,2 տոկոս է, ինչն էլ տեղի է ունեցել ծառայությունների հաշվին: Այդ ծառայություններն էլ մասնավորապես զվարճանքի օբյեկտներն են՝ կազինոներ  և այլն: Նրա համոզմամբ՝ այդ ոլորտում ավելի շատ է հնարավոր մանիպուլյացիաներ անել և դրա հաշվին տնտեսական աճ ցույց տալ:
Անդրադառնալով պետական պարտքին, Վահագն Խաչատրյանն ասաց, որ այն հասնում է 6 մլրդ դոլարի շեմին: Նրա խոսքերով՝ տնտեսությունը չի աճում, բայց պետական պարտքն ավելանում է: Եկող տարի բյուջեի ծախսերի 8,8%-ը պետք է ուղղվի պետական պարտքի մարմանը: Ըստ տնտեսագետի՝ պետական պարտքը վտանգավոր չէ, եթե ունենանք տնտեսական աճ:
 2017-ին կանխատեսված 2,7 % տնտեսական աճը, Վահագն Խաչատրյանի կարծիքով, առաջին 6 ամիսներին չի լինի: Եթե ինչ-որ փոփոխություն լինի, ապա՝ 3-րդ եռամսյակում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր