Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև          Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես       Եթե Երևանը գտնում է, որ ԵՄ-ում ավելի լավ կլինի, քան ԵԱՏՄ-ում, կարող է կատարել նման ընտրություն, բայց ոչ մեր հաշվին    

04 հուն 2026 12:03

Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես

Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես«Ամենաամոթալին, որին մենք ականատես ենք լինում, դա երկրի ղեկավար կոչվածի վերաբերմունքն է զոհվածների մայրերին, քույրերին ու դուստրերին»․ այս մասին երեկ Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում ասաց հասարական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես կամ անպատվես։ Դու ո՞վ դառար, որ գերի ընկածի երեխային ձեռք առնես։ Ո՞վ ես դու»,-ասաց Մխիթարյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ինչին հաջորդեց հանրահավաքի մասնակիցների վանկարկումը․ «Ա-մոթ-ա-մոթ»։

Նա Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հեռանալ․ «Նիկոլ, քանի որ դու այս 8 տարիների ընթացքում հայ ժողովրդի կարծիքն ընդհանրապես չես հարցրել, այս օրերին մարդիկ էլի սկսել են լցնել հրապարակները, գալ հանրահավաքների, որպեսզի ասեն՝ վերջ, այ տղա, պիտի գնաս, հերիք է, բավ է, հոգնել ենք, զզվել ենք։ Այսքան չարիք բերած, այսքան պառակտում բերած, այսքան ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, չի կարող պետություն ունենալ, պիտի գնաս ու գնալու ես»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր