Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

13 հուն 2017 17:12

Երիտասարդները շատ են չարաշահում ալկոհոլը՝ միտում է նկատվում հատկապես աղջիկների դեպքում. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը ամփոփելով 2016թ-ը նշեց, որ ալկոհոլից, շմոլ գազից, քիմիկատներից, թունաքիմիկատներից, բոտուլոտոքսինից և սնկերից գրանցվել է թունավորման 991 դեպք, 2015 թվականի՝ 940-ի համեմատ.««Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորման բաժանմունք ընդունված յուրաքանչյուր երրորդ հիվանդն ունեցել է ալկոհոլային ծանր թունավորում, որն առաջացել է ալկոհոլի չարաշահման հետևանքով: 2016 թվականին եղել է այդպիսի 363 հիվանդ: Նրանց մեծ մասը տառապում է քրոնիկական ալկոհոլամոլությամբ՝  նրանց թվում կան նաև մարդիկ, որոնք պատահաբար ավելի մեծ քանակով են ալկոհոլ օգտագործել»: 
Անցյալ տարի թունավոր օձերի խայթոցի 97 դեպք է գրանցվել: Օձի խայթոցից մահվան դեպք չի եղել: 66 դեպքում հիվանդներին «հակագյուրզա» շիճուկ է ներարկվել:
Անդրադառնալով տոնական օրերին՝ Միքայել Գաբրիելյանը նշեց, որ ամեն տարի հունվարի 1-ին կլինիկա մտնող առաջին հիվանդն իրենց բաժանմունք է գալիս՝ ալկոհոլային թունավորմամբ. «Տոնական օրերից մինչ օրս սուր թունավորումների բաժանմունք է ընդունվել 30 հիվանդ: Անցած տարի նրանց թիվը եղել է 39-ը: Գնալով բարձրանում է ալկոհոլի ու գազի թունավորումների թիվը: Այս տարի արդեն գազի թունավորման 6, ալկոհոլային թունավորման 10 դեպք է գրանցվել: Ցավոք, ուշացած դեպքեր եղան և 2 հոգու կյանքը հնարավոր չեղավ փրկել: Նրանք չարաշահել էին ալկոհոլի քանակը»,- ասաց գլխավոր թունաբանը:
Նա նաև նշեց, որ երիտասարդները շատ են չարաշահում ալկոհոլը: Նման միտում է նկատվում հատկապես աղջիկների դեպքում:
Միքայել Գաբրիելյանը  ուրախությամբ է փաստում, որ այս տարի բոտուլիզմի դեպք չի գրանցվել և հիշեցրեց՝ պետք է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներից իսկ պահածոն բացելուց հետո ամենաքիչը 30 րոպե եռացնել:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր