Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»          Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»       Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»    

17 հուն 2017 16:54

Ծառուկյանի մասին որոշումը

ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ փետրվարյան «հայտնի իրադարձություններից» հետո բացում է քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք, որի վերաբերյալ տեղեկություններ էին հրապարակվում արդեն մի քանի ամիս:

Hayacq.com-ի հետ զրույցում քաղաքագետ, վերլուծաբան Հայկ Բալանյանը այսպես մեկնաբանեց այս իրողությունը. «Նկատի ունենալով նախկինում տեղի ունեցած իրադարձությունը՝ նման պատասխանատու որոշում կայացնելը կատարվել է երկար մտածելուց հետո: Մենք տեսանք, որ ամիսներ տևեց պրոցեսը, որը հանգեցրեց այս հայտարարությանը: Հավանաբար, Ծառուկյանը որոշակի երաշխիքներ կամ աջակիցներ էր որոնում, ըստ ամենայնի, նա ստացել է այդ աջակիցներն ու երաշխիքները, և փորձում է իր նախկին մի քանի տարի առաջվա ձևաչափով վերադառնալ քաղաքականություն: Այս իմաստով, ես համարում եմ, որ ոչ թե Ծառուկյանն է վերադառնում քաղաքականություն, այլ այն քաղաքական հանգամանքները, այն քաղաքական ուժերը, որոնք կանգնած էին Ծառուկյանի թիկունքին: Նրանք են փորձում վերակենդանացնել այդ ձևաչափը, թե ինչ կստացվի դրանից, և ովքեր են այդ աջակիցները կերևա ապագայում: Ծառուկյանը, ինքնուրույն, միայնակ այդպիսի որոշում չէր կարող կայացնել՝ ի վերջո եղել է թիմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր