Տեսանյութ.Արագածոտնի մարզում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը          Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover» և «Honda» մոպեդ, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց       Ռոսսելխոզնադզորի ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումներին    

17 հուն 2026 13:06

Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover» և «Honda» մոպեդ, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover» և «Honda» մոպեդ, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոցԵրեկ՝ հունիսի 16-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ֆրանսիայի հրապարակում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Ռոզալի Հ․-ի վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և Թուրքմենստանի քաղաքացի 41-ամյա Շոհրաթ Է․-ի վարած «Honda» մակնիշի մոպեդը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր